SOCAR-ը հերքել է տեղեկությունը, թե Ադրբեջանը Ռուսաստանից ներկրվող գազի դիմաց կվճարի ռուբլով


SOCAR-ը հերքել է տեղեկությունը, թե Ադրբեջանը Ռուսաստանից ներկրվող գազի դիմաց կվճարի ռուբլով
Ապրիլ 25 20:14 2022

Ադրբեջանի Հանրապետության պետական ​​նավթային ընկերությունը` SOCAR-ը, հերքել է տեղեկությունը, թե Ադրբեջանը Ռուսաստանից ներկրվող գազի դիմաց կվճարի ռուբլով։ Այս մասին հայտնում է Սպուտինկ Ադրբեջանը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ ակտիվորեն անցնում է ազգային արժույթով հաշվարկներին։

Ռուսաստանն ակտիվորեն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի հետ ազգային արժույթով հաշվարկներին. Բաքվի հետ առևտրի մոտ 30%-ը արվում է ռուբլով, Երևանը սկսել է գազի դիմաց վճարել դրանով, ՌԻԱ Նովոստիին ասել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Դենիս Գոնչարը։ .

 
 

«Ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների ինքնին ճարտարապետությունը, որպես ամբողջություն, քիչ է ազդում արտաքին բացասական գործոնների վրա և արագ հարմարվում է ոչ ստանդարտ իրավիճակներին»,- ընդգծել էր դիվանագետը։

Գոնչարը հավելել էր, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի առաջատար տնտեսական գործընկերների թվում և առաջին տեղն է զբաղեցնում ադրբեջանական նավթամթերք ներկրողների թվում։