Զինված անձինք խուզարկել են Ռոնալդուի զբոսանավը


Զինված անձինք խուզարկել են Ռոնալդուի զբոսանավը
Հուլիս 12 20:46 2017

Իսպանիայի հարկային ծառայության աշխատակիցները խուզարկել են Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի զբոսանավը,- հաղորդում է Hola.com-ը:

Աղբյուրի համաձայն` երեք զինված գործակալները հայտնվել են այն ժամանակ, երբ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը վերադառնում էր ռեստորանից: Ռոնալդուի վարձակալած զբոսանավի խուզարկությունը կատարվել է նրանց ներկայությամբ և տևել է 1.5 ժամ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսպանիայի դատախազությունը Կրիշտիանուին մեղադրում է 14.7 միլիոն եվրոյի չափով հարկ չվճարելու մեջ: