Արոնյանը պարտվեց հնդիկ գրոսմայստերին


Արոնյանը պարտվեց հնդիկ գրոսմայստերին
Հուլիս 12 20:35 2017

Ժնեւում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» երրորդ փուլում այսօր կայացան 6-րդ տուրի պարտիաները:

Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց Պենտալա Հարիկրիշնայի հետ: Մեր ուժեղագույն շախմատիստն արդեն խաղասկզբում անզգույշ գործեց եւ հայտնվեց բարդ իրավիճակում: Ճիշտ է, նրանց հաջողվեց հավասարեցնել դիրքը, սակայն դրա համար շատ ժամանակ կորցրեց եւ հայտնվեց ցայտնոտում: Հնդիկ գրոսմայստերն օգտվեց այդ առավելությունից եւ ի վերջո 38-րդ քայլին հասավ հաղթանակի:

Լեւոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց մրցաշարում եւ մնաց նույն 3 միավորով: Նա նահանջեց մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներ եւ այժմ զիջում է վեց շախմատիստների:

Մրցանակային տեղ զբաղեցնելու համար Լեւոն Արոնյանին հարկավոր է դիմել ռիսկի եւ հաղթել մնացած երեք տուրերում: