«Ասում էր՝ դուխո՛վ, տղե՛րք, մենք հաղթելու ենք». ՀԵՐՈՍ հրամանատար Վաշիկտորը (Վաչ) թշնամուն հողին էր հավասարեցրեց ու փրկեց 500 զինվորի կյանք


«Ասում էր՝ դուխո՛վ, տղե՛րք, մենք հաղթելու ենք». ՀԵՐՈՍ հրամանատար Վաշիկտորը (Վաչ) թշնամուն հողին էր հավասարեցրեց ու փրկեց 500 զինվորի կյանք
Ապրիլ 25 14:28 2022

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, քանի որ պարտավոր ենք նրանց բոլորին անուն առ անուն հիշել: Մեր հերոսներից շատերը հետ չեկան, շատերը հաշմանդամ վերադարձան, շատերն էլ դեռ գերության մեջ են, բայց մենք նրանց բոլորին կյանք ենք պարտք: Միակ բանը, որով կարող ենք փոխհատուցել Տղերքին, նրանց կիսատ թողած գործը ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է:

Այս հոդվածում Ձեզ կպատմենք մեր լույսերից մեկի մասին. Վաշիկտոր Գրիշայի Եսայան:

Մայոր Վաշիկտոր (Վաչ) Գրիշայի Եսայան ծնվել է 1986 թվականին Շիրակի մարզի Սարատակ գյուղում: Դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 13 տարի անձնվեր պաշտպանել է հայրենիքի սահմանները: Իր գործի նվիրյալ , ազնիվ, ընկերասեր անձնավորություն, ով պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով և շքանշաններով:

Պատերազմի առաջին իսկ օրվանից, լինելով առաջնագծում, ոգեշնչելով ամբողջ անձնակազմին, (Դուխով տղերք,մենք հաղթելու ենք), փրկելով հարյուրավոր կյանքեր, տիրապետելով ողջ զինտեխնիկային, հերոսաբար 18 օր կռվել է թշնամու դեմ: Իր արագ կողմնորոշվելու և կազմակերպված լինելու շնորհիվ շրջափակումից հանել է 500 հոգանոց անձնակազմին, հակառակորդին պատճառել զինտեխնիկայի ու մարդկային ահռելի կորուստ: Ինչպես նաև բազմաթիվ մարդկային կորուստ պատճառել թշնամուն:

Ընկավ քաջարի մայորը հեկտեմբերի 13-ին Մատաղիսում: Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով:

Փա՛ռք, Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ ենք:

Video Player
 
 
 

 



loading...