Լաքոտը պատասխանել է ադրբեջանցի օգտատիրոջը


Լաքոտը պատասխանել է ադրբեջանցի օգտատիրոջը
Ապրիլ 24 13:53 2022

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտն իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։

 

Ի պատասխան ադրբեջանցի օգտատերի նամակի, թե ֆրանսիացիներն էլ ալժիրցիներին են մասսայաբար սպանել, Հայաստանի մեծ բարեկամը պատասխանել է.

«Հսկայական տարբերությունն այն է, որ Ֆրանսիան ընդունում է իր հանցագործությունները և գիտի՝ ինչպես առերեսվել իր պատմության հետ»։

 
 
 

Ֆրանսիացի դիվանագետը գրել է նաև, որ հայերը այսօր էլ են ջարդերի սպառնալիքի տակ զուտ նրա համար, որ հայ են։