Ադրբեջանը շտապել է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, Զանգելանի (իրենց կողմից օկուպացված Կովսականի) հատվածում ՀՀ ԶՈՒ-ի կողմից ենթադրյալ սահմանը խախտելու դեպք է արձանագրվել:
Արհեստածին Ադրբեջանի սահմանային պետական ծառայությունը հայտարարել է, թե, իբր, ապրիլի 23-ին, ժամը` 18:00-ի մոտակայքում ՀՀ ԶՈՒ-ի ստորաբաժանումը փորձել է Զանգելանի հատվածում հատել հայ-ադրբեջանական սահմանը, ինչ կանխվել է:
Հայկական կողմը դեռ պաշտոնապես չի արձագանքել Ադրբեջանի տարածած տեղեկատվությանը:
Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը նման կեղծ տեղեկություններ է տարածում իր սադրանքներն ու ռազմական ագրեսիան «արդարացնելու» համար:










