«Կարծում ենք, որ մյուսները ևս կմիանան մեզ Հայոց ցեղասպшնությունը ճանաչելու հարցում». Լին Թրեյսի


«Կարծում ենք, որ մյուսները ևս կմիանան մեզ Հայոց ցեղասպшնությունը ճանաչելու հարցում». Լին Թրեյսի
Ապրիլ 24 11:08 2022

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատասխանել է լրագրողների հարցերին: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա վարչակազմը հանձնառու են մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովմանն ամբողջ աշխարհում, և դա նաև ենթադրում է նման դեպքերի կրկնության բացառումը: «Ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը մենք համարում ենք շատ ազդեցիկ և կարծում ենք, որ մյուսները ևս կմիանան մեզ այդ ճանապարհին: Այդ հայտարարությունների կարևորությունը նրանում է, որ մենք այդ հայտարարություններով ճանաչում ենք 1915թ. տեղի ունեցած պատմական փաստը»,- ասել է դեսպանը: