Ուկրաինայում պատերազմը կարող է տևել մինչև 2023-ի վերջ. Ջոնսոն


Ուկրաինայում պատերազմը կարող է տևել մինչև 2023-ի վերջ. Ջոնսոն
Ապրիլ 22 18:34 2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ «իրական հավանականություն» կա առ այն, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տևել մինչև 2023 թվականի վերջ, հայտնում է BBC-ն։ Այդ մասին նա հայտարարել է Հնդկաստան կատարած այցի ժամանակ։

Հարցին, թե համաձայն է ռազմական հետախուզության այն գնահատականների հետ, որ մարտերը կարող են ձգվել մինչև հաջորդ տարվա վերջ, նա լրագրողներին ասել է. «Ցավալին այն է, որ դա իրականում հնարավոր է»:

 

Ջոնսոնը նաև խոստովանել է, որ Ռուսաստանը կկարողանա Մարիուպոլով ցամաքային միջանցք ճեղքել դեպի Ղրիմ։

 
 

«Պուտինն ունի հսկայական բանակ: Նա գտնվում է շատ դժվար քաղաքական դիրքում, քանի որ նա աղետալի սխալ թույլ տվեց: Միակ տարբերակը, որն այժմ ունի, այն է, որ շարունակի օգտագործել իր սարսափելի, դաժան մոտեցումը՝ օգտագործելով հրետանի՝ ուկրաինացիներին ջարդելու համար։ Եվ նա շատ մոտ է Մարիուպոլի ցամաքային կամուրջը գրավելուն»,- ասել է վարչապետը։

7
 
 

Paused