«ԵԱՀԿ ՄԽ-ն ստեղծվել է ոչ թե Ղարաբաղի խնդիրը լուծելու, այլ ադրբեջանական տարածքների օկուպացիան հավերժացնելու համար». Ալիև


«ԵԱՀԿ ՄԽ-ն ստեղծվել է ոչ թե Ղարաբաղի խնդիրը լուծելու, այլ ադրբեջանական տարածքների օկուպացիան հավերժացնելու համար». Ալիև
Ապրիլ 22 14:30 2022

Ադրբեջանի կառավարության կազմակերպած Աշխարհի ադրբեջանցիների հինգերորդ համագումարն այս տարի անցկացվում է 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ համաժողովին ելույթ է ունեցել Իլհամ Ալիևը, ով, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը, ասել է հետևյալը. «Մինսկի խումբը փաստացի կաթվածահար է եղել 2019թ.: Եթե ​​հիմա նայեք խմբի առաջարկների պատմությանը, ապա ևս մեկ անգամ կտեսնեք, որ այն չի ստեղծվել այս խնդիրը լուծելու համար (ղարաբաղյան հակամարտության կարգավորում): Այն (խումբը) ստեղծվել է ադրբեջանական տարածքների օկուպացիան հավերժացնելու համար»: