ԳԴՀ-ում հանրագիր են նախաձեռնել Կիեւին զե նքի մատակարարումների դադարեցման վերաբերյալ. Ղրիմի փոխվարչապետ


ԳԴՀ-ում հանրագիր են նախաձեռնել Կիեւին զե նքի մատակարարումների դադարեցման վերաբերյալ. Ղրիմի փոխվարչապետ
Ապրիլ 22 12:57 2022

Գերմանիայում Ղրիմի բարեկամները հանրագիր են նախաձեռնել՝ պահանջելով դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինային: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ, տարածաշրջանի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը:

«Բադեն Վյուրտեմբերգի մեր բարեկամները հանրագիր են նախաձեռնել՝ Գերմանիայի կառավարությունից պահանջելով դադարեցնել սպառազինությունների մատակարարումներն Ուկրաինային:

Մենք շնորհակալ ենք նրանց ազնիվ, բարեկամական ընտրության համար՝ հօգուտ Ուկրաինայի դենացիֆիկացիայի եւ իրադրության շուտափույթ խաղաղ լուծման»,-ասել է Մուրադովը:

Նրա խոսքով՝ հանրագիրն արդեն հավաքել է ավելի քան 25 հազար ստորագրություն:

«Հուսով ենք, որ դրան ակտիվորեն կմիանան ԳԴՀ-ի բոլոր ողջամիտ բնակիչները»,-ընդգծել է Մուրադովը: