|
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ հետպատերազմյան վերականգնման համար Ուկրաինային տրամադրվող օգնությունը պետք է օգտագործվի նույնիսկ մինչև ռազմական գործողությունների ավարտը։ Միշելը վստահեցրել է, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները կօգնեն պետության վերականգնմանը։ Նա նաև մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու՝ վերականգնումը որքան հնարավոր է շուտ սկսելու գաղափարը և համաձայնվել նրա հետ։ «Զելենսկին իրավացի է, և Ուկրաինայի իշխանությունները ճիշտ են, երբ ցանկանում են արագ գործել, երբ չեն ցանկանում սպասել։ Ուկրաինան կարող է հույս դնել իմ և Եվրոմիության աջակցության վրա»,- ընդգծել է քաղաքական գործիչը։ «Դա կարող է օգտագործվել ոչ միայն վերականգնման համար, Ուկրաինային այն պետք կգա սոցիալական վճարումներ կատարելու, այլ նաև երկիրը վերականգնելու համար։ Ես զգալի աջակցություն եմ զգում այս գաղափարին համաշխարհային հանրության կողմից»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը` աջակցելով այս հիմնադրամի շուտափույթ գործարկմանը»: |










