Սամվել Կարապետյանը կորցրել է ունեցվածքի զգալի մաս. մեկ տարվա ընթացքում կորցրել է 2.2 մլրդ դոլար


Սամվել Կարապետյանը կորցրել է ունեցվածքի զգալի մաս. մեկ տարվա ընթացքում կորցրել է 2.2 մլրդ դոլար
Ապրիլ 21 18:02 2022

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը նախորդ տարվա համեմատ կորցրել է ունեցվածքի զգալի մաս՝ 2.2 մլրդ դոլար։ «Forbes» պարբերականը հրապարակել է 2022թ Ռուսաստանի 88 միլարդատերերի ցանկը, որում ներառված են նաև հայազգի գործարարներ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց), Սամվել Կարապետյանը:

Սերգեյ Գալիցկին 3,2 մլրդ դոլար կարողությամբ 32-րդ հորիզոնականում է: Նախորդ տարվա համեմատ՝ գործարարը կորցրել է 300 մլն դոլար:

 

Մասնավոր ներդրող Անդրեյ Անդրեևը 42-րդ հորիզոնականում է: Նա ունի 2 մլրդ դոլար: Նախորդ տարվա համեմատ՝ նրա կարողությունն ավելացել է 100 մլն դոլարով:

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 82-րդ հորիզոնականում է: Նրա կարողությունը գնահատվել է 1,1 մլրդ դոլար: «Forbes» -ի տվյալներով ՝ նախորդ տարվա համեմատ նա կորցրել է 2,2 մլրդ դոլար:

Ինչ վերաբերում է ընդհանուր ցանկին, ապա այն գլխավորում Է Վլադիմիր Լիսինը (18,4 մլրդ դոլար): Առաջին հնգյակում ներառված են Վլադիմիր Պոտանինը (17,3 մլրդ դոլար), Պավել Դուրովը (15,1 մլրդ դոլար), Լեոնիդ Միխելսոնը (14 մլրդ դոլար), Ալեքսեյ Մորդաշովը (13,2 մլրդ դոլար):