Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը համարվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է ամառային հանգիստը վայելել ընկերուհու ու ընտանիքի անդամների հետ:
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ 32-ամյա ֆուտբոլային աստղին 23-ամյա ընկերուհու հետ լուսանկարել են իսպանական Ֆորմենտերայի լողափերից մեկում:
Մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, որի հետ Ռոնալդուն հանդիպում է մոտ 8 ամիս, կրել է հղիությունից կլորացած որովայնը քողարկող հագուստ, մինչդեռ ֆուտբոլիտը նախընտրել է ի ցույց դնել մկանուտ մարմինը:
Ըստ տարբեր աղբյուրների՝ Ռոնալդուի և Ռոդրիգեսի առաջնեկը ծնվելու է հոկտեմբերին:










