Պուտինն ասել է՝ ինչ հարցեր է քննարկելու Փաշինյանի հետ


Պուտինն ասել է՝ ինչ հարցեր է քննարկելու Փաշինյանի հետ
Ապրիլ 19 18:40 2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման սկզբում ասել է, որ իրենք, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն անվտանգության հարցերը և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Իհարկե, անվտանգության հարցերը նույնպես կլինեն մեր ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված, դեռ շատ խնդիրներ կան, ես համաձայն եմ ձեզ հետ»,- ասել է Պուտինը։