ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Այսօր նախագահի օրվա գլխավոր իրադարձությունը Հայաստանի վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցն է: Նախատեսում են շատ ինտենսիվ շփումներ Ռուսաստանի կառավարության մակարդակովով:
Այնտեղ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի», - ասել է Պեսկովը:










