Մակրոնի լուսանկարիչը ընտրությունների 2-րդ փուլի նախաշեմին ոչ ստանդարտ լուսանկար է հրապարակել


Մակրոնի լուսանկարիչը ընտրությունների 2-րդ փուլի նախաշեմին ոչ ստանդարտ լուսանկար է հրապարակել
Ապրիլ 18 13:24 2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական լուսանկարիչը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին հրապարակել է երկրի նախագահի ոչ ստանդարտ լուսանկար:

Ինչպես գրում է Daily Mail-ը, դրանում նախագահը նստած է բազմոցին, իսկ ճերմակ վերաշապիկը կիսով չափ արձակված է՝ ի ցույց դնելով կրծքավանդակի խիտ մազածածկույթը:

Պարբերականը նկատում է, որ քեժուալ ոճի լուսանկարում Մակրոնը հանգիստ և ուրախ տեսք ունի: Սոցկայքերի օգտատերերը, տեսնելով լուսանկարը, ենթադրել են, որ այն հատուկ է հրապարակվել՝ ընտրություններին ընդառաջ Մակրոնի վարկանիշը բարձրացնելու համար:

Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին: Երկրի ղեկավարի պաշտոնի համար կմրցեն Մակրոնն ու Մարին Լը Պենը:

Mr Macron can be seen in one photograph in an unbuttoned shirt, with is chest towards the camera