Դե իհարկե Հովհաննես Շիրազը: Ստորև Ձեզ ենք ներկայացնում Մկրտիչ Տոնոյանի հուշերից մի հատված:
Զարիկ մայրիկը գրադարանի ընթերցողների համար միջոցառում էր կազմակերպել: Հրավիրել էր հայ մեծ բանաստեղծ Հ. Շիրազին: Դահլիճում հավաքված սպասում էին Շիրազին, երբ նա ներս մտավ և ակումբի նախասրահում տեսավ Լենինի արձանը, ետ դարձավ զայրացած, թե՝ էս շանը էլի տեսա, մեր հողերի կորստի պատճառը Լենինն է: Միջոցառումը տապալվում էր: Վարդանին գրկած՝ Զարիկ մայրիկը մոտեցավ Շիրազին, թևից բռնելով խնդրեց ներս մտնել: Վարդանը կրկնեց նրա հետ: Շիրազը նայեց Վարդանին և հարցրեց անունը, երբ լսեց, ասաց.
— Վարդան զորավարն ես դառնալու: Աչքերին նայե՛ք, աչքերին…










