Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաեւ Զատիկ։
«RT» հեռուտաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր միկրոբլոգում կիսվել է եկեղեցու բակում արված տեսանյութով։
«Այսօր Հայ առաքելական եկեղեցում Սուրբ Զատիկ է։
Իմ ընտանիքի մի մասը մկրտված է հայկական եկեղեցում, իսկ մյուս մասը՝ ռուսականում, ուստի մենք նշում ենք եւ՛ հայկական Զատիկը, եւ՛ ռուսականը։
Ի դեպ, ես ծնվել եմ Զատիկին :) Շնորհավորում եմ բոլոր հավատացյալներին պայծառ տոնի առթիվ։ Քրիստոս հարյավ ի մեռելոց», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է նա։










