Մարիուպոլում շրջափակված է մոտ 400 օտարերկրյա վարձկան. ՌԴ ՊՆ


Մարիուպոլում շրջափակված է մոտ 400 օտարերկրյա վարձկան. ՌԴ ՊՆ
Ապրիլ 17 13:35 2022

Մարիուպոլում ուկրաինական խմբավորման մոտ 400 օտարերկրյա վարձկան է շրջափակված: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է «Ռիա Նովոստի»-ն:

 

«Ընդհանուր առմամբ, «Ազովստալ» ձեռնարկության տարածքում շրջափակված է մինչև 400 օտարերկրյա վարձկան»,- ասել է նա։

Գերատեսչության ներկայացուցիչը մանրամասնել է, որ նրանց մեծ մասը եվրոպական երկրների քաղաքացիներ են, մասնավորապես՝  կանադացիներ։

 

«Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարիուպոլում զինյալների միջև ռադիոխոսակցություններն անցկացվում են վեց օտար լեզուներով»,- հավելել է Կոնաշենկովը։

Աղբյուրի տվյալներով՝ Ուկրաինայում այժմ ավելի քան 4800 օտարերկրյա զինյալ կա։