Թուրքիայում բռնկված հրդեհը չի հաջողվում մարել


Թուրքիայում բռնկված հրդեհը չի հաջողվում մարել
Ապրիլ 17 12:50 2022

Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրումի շրջանում անտռային հրդեհ է բռնկվել։ ԻՆչպես գրում է թուրքական «Milliyet»-ը, քամու պատճառով հրդեհը հեզհետե մեծ մասշտաբներ է ընդգրկում։ Ուժեղ քամու հետևանքով անտառային գոտուց բոցերը տարածվել են թփերի ու ձիթենիների վրա։

Ըստ ստացված տվյալների՝ հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 5։00-ի սահմաններում։ Հրշեջներին այս պահին չի հաջողվում մարել կրակը: Նրանց աջակցում են տեղացիները։