Ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորի քույրը


Ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորի քույրը
Ապրիլ 16 22:50 2022

Ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվոր Դանիել Թիզյանի քույրը։ Այս մասին Armday.am-ը տեղեկանում է Բեգլարյան Բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

 

«Բեգլարյան ԲԿ»-ում  աղջիկ է ծնվել։

 

 

Սա կարող էր սովորական մի նախադասություն լինել, բայց պետք է հայտարարենք, որ ուրախ լուրն ամբողջ հայ ժողովրդի դուռն է թակել։

 

Ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվոր Դանիել Թիզյանի քույրը։ Մայրը՝ Արմենուհի Թիզյանը, հուզված նշում է, որ դեռ անուն չեն որոշել։

 

Վիրահատությունը կատարել են Արմեն  Շահգալդյանն ու Տիգրան Տեր-Իսահակյանը։ Այն բարեհաջող է անցել։

 

Մայրն ու դուստրն իրենց լավ են զգում։

 

Շնորհավորում ենք։

 

Ուժ ու բարեկեցություն Թիզյանների ընտանիքին՝ խաղաղ երկնքի տակ»,- նշված է գրառումում։