Ռոսպոտրեբնադզորը թույլատրել է Թուրքիայից պղպեղի և չորս տեսակի մրգի ներկրումը Ռուսաստան


Ռոսպոտրեբնադզորը թույլատրել է Թուրքիայից պղպեղի և չորս տեսակի մրգի ներկրումը Ռուսաստան
Ապրիլ 16 21:55 2022

Ռոսպոտրեբնադզորը չեղարկել է Թուրքիայում արտադրվող պղպեղի, նռան, խաղողի, նարնջի և թուրինջի Ռուսաստան ներմուծման սահմանափակումները։

 

«Թուրքական կողմի հետ ռուսական շուկա բարձրորակ և անվտանգ պտուղ-բանջարեղենային ապրանքների մատակարարման ապահովման հիմնախնդիրների մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում՝ Ռոսպոտրեբնադզորը որոշել է վերացնել Թուրքիայից պղպեղի, նռան, խաղողի, նարնջի, թուրինջի ներմուծման սահմանափակումները Ռուսաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ։