ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի և Նիկոլաևի ռազմական օբյեկտներին հարվածելու մասին


ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի և Նիկոլաևի ռազմական օբյեկտներին հարվածելու մասին
Ապրիլ 16 20:53 2022

Ռուսական բանակը հեռահար ճշգրիտ զինատեսակներով հարվածներ է հասցրել Կիևի զրահատեխնիկայի շենքերին և Նիկոլաևում ռազմական տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

 

Նա նաև հայտարարել է, որ Իզյում գյուղից 15 կիլոմետր դեպի հարավ՝ օդում, ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից խոցվել է ուկրաինական Սու-25 ինքնաթիռը։