Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է, որ Ճապոնիայի կառավարությունը Ուկրաինային 13 միլիարդ իենի (մոտ 102 մլն դոլար) օգնություն կտրամադրի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքական գործչի խոսքով՝ այդ միջոցներն ուղղվելու են երկրի ու ժողովրդի «հրատապ կարիքները ֆինանսավորելուն»։ Ուկրաինան, ընդգծել է Շմիգալը, բանակցություններ է վարում «բոլոր մակարդակներով և բոլորի հետ, ովքեր կարող են և պատրաստ են օգնելու»:










