Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցների


Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցների
Ապրիլ 15 20:53 2022

Ռուսաստանը, ի պատասխան Եվրամիությունում մշտական ներկայացուցչությունից իր աշխատակիցների հեռացմանը, «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցների։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ի պատասխան Եվրամիության ոչ բարեկամական գործողությունների՝ Ռուսաստանում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցներ հայտարարվել են «պերսոնա նոն գրատա» և մոտ ապագայում պետք է լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը»,- ասված է հաղորդագրության մեջ։