«Անվերջ սիրուց մի բացակա»․ Արեւիկ Ուդումյանն՝ ամուսնու ու դստեր հետ


«Անվերջ սիրուց մի բացակա»․ Արեւիկ Ուդումյանն՝ ամուսնու ու դստեր հետ
Ապրիլ 15 19:52 2022

Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Արեւիկը պատկերված է ամուսնու՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի եւ իրենց դստեր հետ․ զույգը փոքրիկին տվել է Նունե անունը։ Ընտանիքի անդամները կադրում ջերմ գրկախառնված են։ «Անվերջ սիրուց մի բացակա»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ տեղադրված կադրերում Արեւիկը պատկերված էր որդու հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված էին։ «Մամա դառնալը լավագույնն է, ինչ կարող էր պատահել ինձ հետ: Շնորհավոր, աշխարհում ամենանվիրված հայ մամաներ»,- հրապարակումը մակագրել էր Արեւիկը։