Դանի Ալվեսը ժամանել է Փարիզ, որպեսզի պայմանագիր կնքի ՊՍԺ-ի հետ


Դանի Ալվեսը ժամանել է Փարիզ, որպեսզի պայմանագիր կնքի ՊՍԺ-ի հետ
Հուլիս 11 20:00 2017

Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը ժամանել է Փարիզ,- գրում է «Goal»-ը:

Ըստ աղբյուրի՝ Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստը 2-ամյա պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ: Առաջիկա ժամերի ընթացքում բրազիլացին բուժզննում կանցնի:

Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն իր նորեկին կներկայացնի վաղը՝ հուլիսի 12-ին: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում: