Ռիհանան առաջնեկի ծնվելու նախաշեմին դավաճանության պատճառով բաժանվե՞լ է A$AP Rocky-ից


Ռիհանան առաջնեկի ծնվելու նախաշեմին դավաճանության պատճառով բաժանվե՞լ է A$AP Rocky-ից
Ապրիլ 15 16:40 2022

Երկրպագուները համոզված են, որ երգչուհի, դիզայներ Ռիհանան առաջնեկի լույս աշխարհ գալուց մի քանի շաբաթ առաջ բաժանվել է ընկերոջից՝ ռեփեր A$AP Rocky-ից: 

Այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ տեղեկությունը  տարածվել է այն բանից հետո, երբ նման գրառում է արել նորաձևության ոլորտի բլոգեր Լուիս Պիսանոն: Ըստ նրա՝ բաժանման պատճառը եղել է A$AP Rocky-ի դավաճանությունը հայտնի դիզայներ Ամինա Մուադիի հետ:

Աստղերն այս պատմության վերաբերյալ մեկնաբանություն չեն տվել:

Աղբյուրը հավելում է, որ 35-ամյա Մուադին սերտ համագործակցում է Ռիհանայի հետ: