Շվեդական բանկը հայտարարել է ՌԴ վճարումների փոխանցման դադարեցման մասին


Շվեդական բանկը հայտարարել է ՌԴ վճարումների փոխանցման դադարեցման մասին
Ապրիլ 15 12:10 2022

Շվեդական Skandinaviska Enskilda Banken-ը (SEB) հայտարարել է, որ դադարեցնում է վճարումների փոխանցումը Ռուսաստան և Բելառուս։ Վճարային ծառայությունները կտրամադրվեն մինչև մայիսի 31-ը, որից հետո բոլոր մուտքային վճարումները կվերադարձվեն ուղարկողներին։

Նշվում է, որ Ուկրաինայում ռազմական գործողության և Արևմուտքի պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի և Բելառուսի հետ գործողությունները չափազանց բարդ և ռիսկային են դարձել։ Հետագայում ռուս կամ բելառուս հաճախորդների համար վճարային ծառայություններ կտրամադրվեն բացառիկ դեպքերում։