Ռումենիգե. Խամեսին Բավարիա հրավիրելը Կառլո Անչելոտիի գլխավոր նպատակն էր


Ռումենիգե. Խամեսին Բավարիա հրավիրելը Կառլո Անչելոտիի գլխավոր նպատակն էր
Հուլիս 11 19:04 2017

«Բավարիայի» ղեկավարության անդամ Կառլ Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տեղափոխությունը մյունխենյան ակումբ:

«Բավարիան» վարձակալել է կոլումբացու տրանսֆերը՝ հետագայում այն ձեռք բերելու նպատակով:

«Ուրախ ենք, որ կարողացել ենք համաձայնության գալ Խամեսի հետ: Վերջինիս հետ համաձայնության հասնելը մեր թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի գլխավոր ցանկությունն էր:

Խամեսն բազմակողմանի ֆուտբոլիստ է: Կասկած չկա, որ այս գործարքը կբարձրացնի մեր ակումբի մակարդակը»,- Ռումենիգեի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: