Իսպանիայում Ֆուենտես դե Անդալուսիա քաղաքը վերանվանել են «Ուկրաինա»


Իսպանիայում Ֆուենտես դե Անդալուսիա քաղաքը վերանվանել են «Ուկրաինա»
Ապրիլ 14 21:44 2022

Իսպանիայի հարավում գտնվող Ֆուենտես դե Անդալուսիա քաղաքը վերանվանվել է «Ուկրաինա»։ Համապատասխան որոշումն ընդունել են տեղի իշխանությունները՝ ի նշան Ռուսաստանի դեմ պայքարող Ուկրաինային աջակցության։ Այս մասին  հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։

7200 մարդ բնակչությամբ Ֆուենտես դե Անդալուսիան ժամանակավորապես է վերանվանվել  «Ուկրաինա»։ Քաղաքը գտնվում է Սևիլիա նահանգում։

Բացի այդ, նրա որոշ փողոցներ ներկայում վերանվանվել են Կիևսկայա, Մարիուպոլսկայա, Խարկովսկայա, Խերսոնսկայա և Օդեսասկայա:Այս ակցիան իրականացվել է տեղի բնակիչների նախաձեռնությամբ, որոնք որոշել են իրենց համերաշխությունը ցույց տալ Ուկրաինայի ժողովրդին։


Испанский городок в Страстную неделю переименовали в Украину