Թուրքիայում հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել


Թուրքիայում հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել
Ապրիլ 14 18:24 2022

Ստամբուլի հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել, հայտնում է Persecution-ը։

Ստամբուլի հայկական դպրոցի դարպասներին սվաստիկա են նկարել: 

Ստամբուլի նույն դպրոցը հակահայկական հարձակման էր ենթարկվել 2016 թվականի նոյեմբերին, երբ պատերին գրություններ էին հայտնվել՝ «Մի գիշեր մենք հանկարծ կհայտնվենք Ղարաբաղում»։ Նաեւ 2016-ին հայկական ճեմարանի պատերն այլանդակվել էին հակահայկական գրաֆիտիներով։ Պատին թողել էին «Կեցցե թուրքական ռասան» եւ «Տանջել հայերին» գրությունները: