Վիեննայում կկայանա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նոր հանդիպումը. Թուրքիայի ԱԳՆ


Վիեննայում կկայանա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նոր հանդիպումը. Թուրքիայի ԱԳՆ
Ապրիլ 14 17:54 2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում։

«Եթե մենք խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին, ապա ինչո՞ւ հանդիպումներ չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում։ Մենք նման պատրաստակամություն ենք հայտնել»,-ասել է Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ՝ երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում։

Աղբյուրը՝ aysor.am