Չավուշօղլուն Հայաստանին համարձակության կոչ է արել


Չավուշօղլուն Հայաստանին համարձակության կոչ է արել
Ապրիլ 14 14:39 2022

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Հայաստանին համարձակության կոչ է արել, հայտնում է Sputnik Азербайджан-ը:

«Թուրքական կողմն առաջարկել է հատուկ ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Երեւանում, սակայն Հայաստանը դրան համաձայնություն չի տվել», - ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սարդար Քըլըչի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հերթական հանդիպումը տեղի կունենա Վիեննայում: