Կորեայի Հանրապետության իշխանությունները պլանավորում են ապրիլին որպես օգնություն Ուկրաինա ուղարկել 1,6 միլիոն դոլար գումարի ռազմական նշանակության ոչ մահաբեր զենք, ինչպիսիք են սաղավարտներն ու զրահաբաճկոնակները: Ապրիլի 13-ին այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբյուր։
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Սելուլը մտադիր է ուղարկել զրահաբաճկոնակներ, սաղավարտներ, չոր մթերաբաժիններ եւ բժշկական իրեր: Մատակարարումները պլանավորում են իրականացնել հաջորդ շաբաթվանից դեպի Եվրոպա քաղաքացիական ավիաչվերթերով: Աղբյուրի խոսքով՝ կողմերն այժմ քննարկում են մանրամասները: Մարտ ամսին Հարավային Կորեան Ուկրաինային է հանձնել 1 միլիարդ վոն (820 հազար դոլար) գումարի համանման բեռ:
Կիեւը բալմիցս Սեուլին է դիմել մահաբեր զենք մատակարարելու խնդրանքով, բայց այնտեղ նշել են, որ դա դժվարություններ ունեցող խնդիր է: Այսպես, ապրիլի 8-ին Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սո Ուկն Ուկրաինային մերժել է հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարումները: Ապրիլի 11-ին Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի պատամավորների առջեւ հանդես է եկել Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:










