«Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, նրան անհնար է մեկուսացնել». Պուտին


«Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, նրան անհնար է մեկուսացնել». Պուտին
Ապրիլ 12 16:18 2022

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ և չի կարող մեկուսացված լինել աշխարհից, փոխանցում է ТАСС-ը:

Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում անհնար է խստորեն մեկուսացնել որևէ երկրի, առավել ևս՝ Ռուսաստանի նման երկրին։ «Ուստի մենք կաշխատենք մեր այն գործընկերների հետ, ովքեր կցանկանան փոխգործակցել»,- ասել է ՌԴ նախագահը։