ՌԴ ԶՈւ-ն քիմիական զենք է կիրառել, կան տուժածներ. Украинская правда


ՌԴ ԶՈւ-ն քիմիական զենք է կիրառել, կան տուժածներ. Украинская правда
Ապրիլ 12 02:44 2022

Ռուսական զինված ուժերը քիմիական զենք են կիրառել «Ազովստալ» գործարանի ուղղությամբ, որը վերահսկվում էր Ուկրաինական բանակի «Ազովի» գնդի կողմից: Այս  մասին հայտնել է «Ազովի» գնդի հրամանադար Անդրեյ Բելեցկին ՝ իր տեսաուղերձում, փոխանցում է Украинская правда-ն:

 

 

Բելեցկու խոսքով՝ «Ազովստալի» վրա քիմիական զենք է կիրառվել, ինչի հետևանքով գնդի երեք զինվոր վիրավորվել է։ Տուժածների վիճակը բավարար է գնահատվել:

 

 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

 

 

 

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

 

 

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։