Ադրբեջանում զոհված զինվորի հուշարձանը քանդել, տեղում «Карабах» խորովածանոց են բացել


Ադրբեջանում զոհված զինվորի հուշարձանը քանդել, տեղում «Карабах» խորովածանոց են բացել
Հուլիս 11 12:25 2017

Օրեր առաջ Բաքվում քանդել են զոհված զինծառայող Մագամեդ Ալլահվերդիևի հուշարձանը և դրա տեղում «Карабах» անունը կրող խորովածանոց են բացել:

Ամեն ինչ այսքան տարօրինակ չէր լինի, եթե չպարզվեր, որ զոհված զինվորի հուշարձանը քանդել է նրա հարազատ եղբայրը: Այսպիսով բիզնեսի համար հարազատ եղբայրը պղծել է եղբոր հիշատակը:

Չնայած քաղաքի ղեկավարությունը հայտարարել է, որ հուշարձանը շուտով կվերադաձնեն իր տեղը, սակայն երևի արդեն մի փոքր սիրուն չի լինի խորովածանոցի մոտ հուշարձան դնելը:

Աշոտ Ասատրյան / Facebook