Ռուսաստանն իր արտաքին պարտքի դեֆոլտ է հայտարարել


Ռուսաստանն իր արտաքին պարտքի դեֆոլտ է հայտարարել
Ապրիլ 11 18:38 2022

Ռուսաստանը չի վճարել իր արտաքին պարտքը, քանի որ պարտատոմսերի սեփականատերերին առաջարկել է վճարումներ կատարել ռուբլով, ոչ թե դոլարով, հայտնել է S&P վարկային վարկանիշային գործակալությունը: Այդ մասին գրում է CNN-ը։

 

Գործակալությունը նշում է, որ սա «ընտրովի դեֆոլտ» է, քանի որ ներդրողները դժվար թե կարողանան ռուբլին վերածել «ի սկզբանե պարտքին համարժեք դոլարի»:

 

 

 

Ըստ S&P-ի, ընտրովի դեֆոլտ հայտարարվում է, երբ կազմակերպությունը կատարում է որոշակի պարտավորություն, բայց ոչ՝ իր ամբողջ պարտքի չափով:

 

 

 

Մոսկվան ապրիլի 4-ից 30-օրյա արտոնյալ ժամկետ ունի կապիտալը և տոկոսները մարելու համար, սակայն S&P-ն ասաց, որ չի ակնկալում դոլարի փոխարկում՝ հաշվի առնելով արևմտյան պատժամիջոցները: