Ուկրաինայի արևելքում և հարավում ռուսական պատերազմի նոր ալիք կսկսվի, կլինեն ամենածանր մարտերը, CBS հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
UNIAN-ը գրում է, որ, մասնավորապես, Զելենսկիին հարցրել են, թե այժմ ինչ է սպասվում Ուկրաինայի արևելքում և հարավում։
«Լինելու է ամենադժվար մարտերից մեկը, լինելու է մեկից ավելի մարտ, մենք կարծում ենք, որ սա կլինի այս պատերազմի նոր ալիքը, մենք չգիտենք, թե որքան տեխնիկա կլինի, և մենք հասկանում ենք, որ կլինեն շատ. անգամ ավելի շատ, քան հիմա: Մենք տեսնում ենք զինուժի, տեխնիկայի կուտակում մեր պետության արևելքում և հարավում, մենք հասկանում ենք գրեթե բոլոր միջանցքները, ուր գնալու է թշնամին: Մենք հասկանում ենք, թե ինչ են ուզում անել և հասկանում ենք, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ արագությամբ մեզ կօգնեն, առաջին հերթին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները: Հենց զենքի փոխանցման արագությունից է կախված՝ կդիմակայե՞նք մենք, թե ոչ»,- ասել է Զլենսկին:










