Ուիլ Սմիթից պահանջել են «կամավոր» վերադարձնել «Օսկարը»


Ուիլ Սմիթից պահանջել են «կամավոր» վերադարձնել «Օսկարը»
Ապրիլ 11 16:40 2022

ԱՄՆ կինոակադեմիայի անդամ, ամերիկացի դերասան Հարի Լենիքսը հայտարարել է, որ Ուիլ Սմիթը պետք է վերադարձնի իր «Օսկարը»։ Այս մասին նա գրել է Variety պարբերականի իր սյունակում։ Նրա խոսքով՝ միակ մարդը, ով կարող է վերականգնել մրցանակաբաշխության բարի համբավը, հենց ինքը՝ Սմիթն է։ «Նա պետք է գիտակցի իր կատարած արարքի ծանրությունը»,- ասել է դերասանը: