Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հերոս Տիգրան Շահբարյանի հիշատակին նվիրված «Խոսող լռություն» գրքի շնորհանդեսը


Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հերոս Տիգրան Շահբարյանի հիշատակին նվիրված «Խոսող լռություն» գրքի շնորհանդեսը
Ապրիլ 11 16:28 2022
Ապրիլի 10-ին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Տիգրան Շահբարյանի հիշատակին նվիրված «Խոսող լռություն» գրքի շնորհանդեսը։ Գրքի հեղինակը 19-ամյա Տիգրանի մայրն է՝ Արմինե Հարությունյանը։ Հեղինակը պատմում է որդու հետ կապված հիշողությունները, կիսվում խոհերով։ Գրքում զետեղված են նաև Տիգրանի մասին մտերիմների ու ընկերների հուշերը, Տիգրանի դպրոցական տարիների ստեղծագործությունները։
Միջոցառմանը ներկա են եղել զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, հյուրեր։
 
 

 



loading...