Ֆինլանդիան ապրիլի 11-ին դադարեցրել է փոստային կապը Ռուսաստանի և Բելառուսի հետ, հայտնել է Posti պետական ընկերությունը: Նշվում է, որ որոշումն ընդունվել է «բացառիկ հանգամանքներում՝ Համաշխարհային փոստային միության համաձայնագրերի համաձայն»։
Նամակներն ու ծանրոցները, որոնք նշված սահմանափակումների պատճառով չեն կարող ուղարկվել, կվերադարձվեն ուղարկողներին, հայտնում է ընկերությունը:










