Ֆլորիդայում կայացել է Բեքհեմների առաջնեկի և Նիկոլա Պելցի շքեղ պսակադրությունը (լուսանկարներ)


Ֆլորիդայում կայացել է Բեքհեմների առաջնեկի և Նիկոլա Պելցի շքեղ պսակադրությունը (լուսանկարներ)
Ապրիլ 11 11:38 2022

 

Ֆլորիդայում կայացել է այս գարնան թերևս ամենասպասված պսակադրությունը. Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների առաջնեկը՝ Բրուքլին Բեքհեմը, ամուսնացել է դերասանուհի, մոդել Նիկոլա Պելցի հետ, հայտնում է Daily Mail-ը:

Ընդհանուր առմամբ, հարսանեկան արարողության վրա ծախսվել է 3,5 մլն դոլար: Այն անցկացվել է հարսնացուի հոր՝ միլիոնատեր Նելսոն Պելցի շքեղ առաձնատանը: Հարսնացուն կրել է Valentino ճերմակ զգեստ:

Աղբյուրը մանրամասնում է, որ 23-ամյա փեսայի աստղային հայրիկը շնորհավորական խոսքի ժամանակ չի կարողացել զսպել հուզմունքը:

«Նիկո՛լա, մենք քեզ շատ ենք սիրում և ոգևորված ենք, որ դու դառնալու ես մեր ընտանիքի միր մասը»,- դիմելով 27-ամյա հարսին՝ ասել է Դևիդ Բեքհեմը:

Հայտնի է, որ Բեքհեմները նորապսակներին նվիրել են երկնագույն վինտաժային էլեկտրական Jaguar: