Exit-poll-ի տվյալները՝ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների արդյունքների մասին


Exit-poll-ի տվյալները՝ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների արդյունքների մասին
Ապրիլ 10 21:42 2022

Exit-poll-ի տվյալներով` Ֆրանսիայի նախագահի ընտրություններում առաջատար են գործող նախագահ Էմանուել Մակրոնն ու «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը։

 

Հիշեցնենք, որ երկրի ղեկավարի պաշտոնի համար 12 թեկնածու է պայքարում: Եթե առաջին փուլում նրանցից ոչ մեկը չհավաքի անհրաժեշտ թվով ձայներ (50%+մեկ ձայն), կանցկացվի երկրորդ փուլը, այն տեղի կունենա ապրիլի 24-ին։