Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը պատրաստվում է մեկնել Մոսկվա. նա նախատեսում է բանակցություններ վարել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Kronen Zeitung-ը՝ հղում անելով քաղաքական գործչին մոտ աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ այցը կկայանա երկուշաբթի օրը, այն համաձայնեցված է Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Նեհամմերը ցանկանում է «կամուրջներ կառուցել» և փորձել իրավիճակը մի փոքր մոտեցնել խաղաղությանը, ասվում է հրապարակման մեջ։ Դրա համար անհրաժեշտ են ոչ միայն հեռախոսային խոսակցություններ, այլև անձնական հանդիպումներ, գրում է թերթը։










