Սաթի Կազանովայի ամուսինը սպառնալիքներ է ստանում ռուս կնոջ պատճառով


Սաթի Կազանովայի ամուսինը սպառնալիքներ է ստանում ռուս կնոջ պատճառով
Ապրիլ 10 16:20 2022

Երգչուհի Սաթի Կազանովայի հարազատները բախվել են բացասական երեւույթների աստղի ռուսական քաղաքացիության պատճառով։ Բոլորից շատ բաժին է հասել արտիստուհու ամուսնուն՝ իտալացի Ստեֆանո Տիոցցոյին։

 

Կազանովայի խոսքով՝ իր ամուսինն ամեն օր հարյուրավոր զայրացած մեկնաբանություններ է ստանում իր բլոգի բաժանորդներից։ Տղամարդուն մեղադրում են ռուսի հետ ամուսնացած լինելու մեջ։

«Նա սպառնալիքներ է ստանում, քանի որ ամուսնացած է ռուսի հետ, իսկ ես նույնիսկ ռուս չեմ», - ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Սաթին։