Պուտինն ու Լուկաշենկոն միասին կմեկնեն Հեռավոր Արևելք


Պուտինն ու Լուկաշենկոն միասին կմեկնեն Հեռավոր Արևելք
Ապրիլ 10 18:32 2022

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն Տիեզերագնացության օրը՝ ապրիլի 12-ին, կայցելեն Ամուրի մարզում գտնվող «Վոստոչնի» տիեզերակայան:

Տիեզերակայանում երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նրանք կքննարկեն նաև ռուս-ուկրաինական բանակցությունները։

Այցի ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն կգնահատեն տիեզերակայանում շինարարական աշխատանքների ընթացքը, կհանդիպեն աշխատողների հետ, կպարգևատրեն տիեզերագնացներին։ Ամփոփելով՝ նախագահները հանդես կգան մամուլի ասուլիսով։