Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ալիքում հայտարարել է, որ շուտով Մարիուպոլն ազատ կարձակվի 100 տոկոսով. գլխավոր խնդիրները կատարվել են, մնացել են միայն «բանդերականների չոչնչացված փոքրիկ խմբեր»:
«Շուտով Մարիուպոլն ազատ կլինի 100 տոկոսով։ Սկզբունքորեն, հիմնական խնդիրներն այստեղ կատարվել են։ Մնացել են միայն բանդերականների չոչնչացված փոքրիկ խմբավորումներ։ Նրանց նկատմամբ նույնպես աշխատանք է տարվում, եւ այն կավարտվի», - գրել է Կադիրովը։
Նա հավելել է, որ Մարիուպոլում հատուկ գործողությունը վերահսկում է Չեչնիայից Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը, ինչը նշանակում է, որ «անհրաժեշտ արդյունքը կարելի է լիովին ապահովված համարել»:










