Ճապոնական երկու դեղագործական ընկերություններ հրաժարվել են կլինիկական փորձարկումներ կատարել Ռուսաստանում


Ճապոնական երկու դեղագործական ընկերություններ հրաժարվել են կլինիկական փորձարկումներ կատարել Ռուսաստանում
Ապրիլ 10 15:32 2022

Ճապոնական երկու դեղագործական ընկերություններ՝ Takeda Pharmaceutical-ը և Astellas Pharma-ն, կհրաժարվեն Ռուսաստանում դեղերի նոր կլինիկական փորձարկումներից։

«Takeda»-ն դադարեցրել է բոլոր ներդրումները ռուսական նախագծերում: Ընկերության որոշման վրա ազդել են լոգիստիկայի և գործարքների հետ կապված խնդիրները, որոնց նա բախվել է Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցների ֆոնին։ Astellas-ը, իր հերթին, չի հավաքագրի նոր պացիենտներ, ովքեր կմասնակցեն կլինիկական փորձարկումներին Ռուսաստանում և Ուկրաինայում»,- գրում է ճապոնական Nikkei գործակալությունը։